loading...

Խոյ

Այս հրե նշանի ներկայացուցիչներն ի ծնե առաջնորդներ են։ Նրանք անում են այն, ինչ ցանկանում են և ինքնուրույն են վերահսկում իրավիճակը։ Խոյը երբեք չի հարցնի Ձեզանից ինչ- որ բան անելու թույլտվություն։

Ցուլ

Սկզբունքային և պատասխանատու Ցլերը երբեք չեն հաշտվի նրանց հետ, ով սկզբում անում է, իսկ հետո թույլտվություն հարցնում։ Բացի այդ, նրանք երբեք ոչինչ չեն անի ի վնաս սեփական շահերին, նույնիսկ եթե դրանից  կախված է շրջապատի հարմարավետությունը։

Երկվորյակներ

Նրանք վստահ են, որ աշխատավայրում իրենց հիմարներ են շրջապատում, որոնք պարտադրում են կատարել անիրատեսական և զզվելի պահանջներ։ Այդ պատճառով էլ այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն աշխատի, եթե աշխատանքից հնարավոր է խուսափել։

Խեցգետին

Խեցգետինները շատ հավատարիմ են իրենց մտերիմներին և հարազատներին։ Մեջքից հարվածը վերջին բանն է, որը կարելի է սպասել նրանցից։

Առյուծ

Թեև Առյուծները շատ տաքարյուն են և կարող են ցանկացած առիթով վեճ ստեղծել, նրանք արագ հանդարտվում են և երբեք վիրավորանքը հոգու խորքում չեն պահի։

Կույս

Կույսերն այնքան վստահ են իրենց ճշմարիտ և անարատ լինելու մեջ, որ երբեք չեն ընդունի իրենց սխալը, նույնիսկ եթե այն անկհայտ է։ Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները սիրում են, երբ իրենց պարուրում են ուշադրությամբ և հոգատարությամբ, սակայն նրանք հազվադեպ են պատասխան ժեստեր անում։

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները իրենց կողքին երբեք չեն հանդուրժի թունավոր մարդկանց։ Նրանք չեն սիրում սկանդալներ և կոնֆլիկտներ, սակայն նրանց հաջողվում է պարզապես խուսափել տհաճ ընկերակցություններից։

Կարիճ

Կարիճները ներել չգիտեն։ Նրանք հիշաչար են և սուր լեզու ունեն, և եթե Ձեզ «հաջողվել է» Կարիճի թշնամին դառնալ, ապա իսկապես պետք է վախենաք նրա վրեժից։

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան անում են և հետո մտածում հետևանքների մասին։ Շատ հաճախ նրանք չեն կարողանում կողպած պահել իրենց բերանները  և իրենց «կատակներից» շրջապատի մարդիկ երբեմն պարզապես լացում են։

Այծեղջյուր

Պահպանողական Այծեղջյուրները երբեք չեն համաձայնի որևէ նոր բանի, քանի դեռ դա տնօրինության հրամանը չի հանդիսանում։ Չէ՞ որ, եթե խոսքը աշխատանքի մասին է, ապա Այծեղջյուրը ամենապատասխանատու և աշխատասեր նշանն է։

Ջրհոս

Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն լինում են այնքան կատեգորիկ, որ նույնիսկ արդարանալու  շանս չեն տալիս նրան, ով ընկել է իրենց աչքերում։ Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա ինչ-որ մեկին մտնել իրենց հոգու խորքերը և երբեք չեն բացահայտի բոլոր գաղտնիքները։

Ձկներ

Ձկները չեն սիրում լողալ հոսանքին հակառակ։ Նրանց բացասական առանձնահատկությունը կոնֆորմիզմն է և նրանք նախընտրում են թողնել ամեն բան այնպես, ինչպես կա: Չեն փորձի բարելավել սեփական կյանքն այնքան ժամանակ, մինչև որ վստահ չլինեն, որ այսպես շարունակվել չի կարող։

Անշուշտ, մենք բոլորս տարբեր ենք, և չի լինում երկու միանման անձ, սակայն, այնուամենայնիվ, կենդանակերպի նշանների վարքի որոշ օրինաչափություններն ակնհայտ են։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here