loading...

Խալերը բնորոշ են մեզանից յուրաքանչյուրին։ Կարծիք կա, որ խալերը հիմնականում (90%-ի դեպքում) ի հայտ են գալիս 25 տարեկանում։ Սակայն դրանք կարող են նաեւ առաջանալ ավելի ուշ՝ որոշակի ազդեցությունների հետեւանքով, օրինակ՝ հղիության։ Խալերը կարող են առաջանալ նաեւ արեւի ճառագայթների ակտիվ ազդեցության հետեւանքով։ Լինում են նաեւ դեպքեր, որ ժամանակի ընթացքում խալերը անհետանում են։ Սովորաբար խալերը կարող են լինել դեղին, շագանակագույն, սեւ, բայց եթե ամեն ինչ նորմայի սահմաններում է, ուրեմն անհանգստանալու կարիք չկա։

Իսկ ինչո՞վ են վտանգավոր խալերը։

Բնածին խալերը սովորաբար լինում են 0,5-1,5սմ, ավելի մեծերը՝ 10սմ։

Փոքր խալերի մասին պետք չէ մտահոգվել, իսկ մեծ խալերը, հավանական է, որ քաղցկեղածին լինեն (վտանգը կազմում է 20-50%)։ Եթե ձեզ մոտ նման խալեր կան, ուրեմն պետք չէ անհանգստանալ ու գնալ oնկոլոգի մոտ, քանի որ հաճախ նրանք առաջարկում են հեռացնել խալերը՝ վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար։

Ոչ մի դեպքում չի կարելի խալերը ինքնուրույն պոկել կամ հեռացնել. դա պետք է անել միայն մասնագետների օգնությամբ։

Խալերը հեռացնելու համար լավագույնը լազերային միջամտությունն է. այն գրեթե չի վնասում հյուսվածքները։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here