Խոյ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը բացասական մտքերով և թույլ եք տալիս Ձեզ խորտակվել այնտեղ։ Ձեր բռնկուն բնավորությունը և համառ էությունը բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Երբեմն Դուք ապրում եք բացասական աշխարհում, իսկ մարդիկ չեն ցանկանում լինել այդ աշխարհի մասնիկը։

Ցուլ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չհասցնելով այն կատարելության։ Դուք մարդկանց և իրադարձությունները վերահսկելու անհրաժեշտություն եք զգում։ Ձեզ համար բարդ է հասկանալ, որ Դուք չեք կարող վերահսկել ամեն բան։ Սովորեք ընդունել դա։ Անկանխատեսելի իրավիճակներ՝ ահա, թե ինչն է Ձեզ ստիպում անհագստանալ։

Երկվորյակներ

Դուք ոչնչացնում եք Ձեզ՝ նստակյաց կյանք վարելով։ Դուք համաձայնում եք սիրել, որովհետև չգիտեք, թե ինչ եք ուզում։ Դուք հարմարվում եք կյանքին, որովհետև վախենում եք փոփոխություններից։ Դուք համաձայնում եք այն կարիերային, որը Ձեզ չի երջանկացնում։ Այդ պատճառով, որպես կանոն, մարդկանց ցավ եք պատճառում։

Խեցգետին

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ուրիշների կարիքները սեփականից բարձր դասելով։ Շատ էմոցիոնալ եք և մոլորվում եք մարդկանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ։ Երբեմն, մտածելով, որ հանդիպել եք «ճիշտ» մարդուն, մեծարում եք նրան և սիրում ավելին, քան հարկավոր է։ Սակայն աշխատեք չկորցնել ինքներդ Ձեզ։

Առյուծ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թաքցնելով սեփական զգացմունքները և կարծելով, որ խոցելիությունը թուլության նշան է։ Հենց այդ պատճառով Դուք հմտորեն կարողանում եք անտարբեր ձևանալ։ Սակայն այս հատկությունը միայնության պատճառ կարող է դառնալ։ Հիշեք, որ զգացմունքների արտահայտումը թուլության նշան չէ։

Կույս

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չափազանց ինքնաքննադատ լինելով։ Դուք անշահախնդիր եք, և մարդիկ սիրում են Ձեզ, սակայն սեփական կարիքները առաջնային համարելու Ձեր անկարողությունը չար կատակ է խաղում Ձեզ հետ։ Բացի այդ, Դուք հակված եք գտնել սեփական թերությունները՝ հաշվի չառնելով առավելությունները։ Դուք եք  Ձեր ոխերիմ թշնամին։ Փորձեք  լուծել  Ձեր ներքին կոնֆլիկտը։

Կշեռք

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը, փորձելով հաճոյանալ ուրիշներին ՝ հաշվի չառնելով սեփական ցանկությունները։ Որքան էլ սիրալիր Դուք լինեք, միևնույն է մարդիկ օգտագործում են Ձեզ։ Դուք վերահսկում  եք Ձեր զգացմունքները, սակայն հետագայում զայրույթն աճում է և վերածվում վեճի։ Երբեմն Դուք ցավ եք պատճառում այն մարդկանց, որոնց սիրում եք՝ ճնշելով էմոցիաները և չցանկանալով  բախվել խնդիրներին։

Կարիճ

Դուք ոչնչացնում եք ձեր կյանքը՝ կարծելով, որ արժանի չեք սիրո, և միայնությունն ամենալավ տարբերակն է։ Դուք կենդանակերպի ամենահամառ և չոր նշանն եք, որը չի կարող հեշտությամբ ներել մարդկանց։ Ձեր սիրտն այդքան էլ հեշտ չէ նվաճել, սակայն եթե դա հաջողվում է, ապա այդ մարդը կստանա և Ձեր հավատարմությունը, և աջակցությունը։  Ձեր բացասական կողմն է էգոիզմը․ փորձելով իդեալ գտնել, Դուք ցավ եք պատճառում մարդկանց, որոնք հոգ են տանում Ձեր մասին։

Աղեղնավոր

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը վախենալով։ Դուք այնքան եք վախենում պարտությունից, որ ոչինչ չեք անում և մնում եք նույն տեղում։ Թեև Դուք բազմաթիվ հետաքրքիր մտքեր ունեք, երբեմն Դուք մոլորվում եք։ Դուք հակված չեք կենտրոնանալ և ջանասիրաբար աշխատել մեկ գործի շուրջ։ Փորձեք ուշադրությունը կենտրոնացնել մեկ խնդրի վրա և առա՜ջ՝ դեպի երազանք ։

Այծեղջյուր

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ մտածելով, որ մրցում եք ուրիշների հետ ինչ-որ բանի հասնելու համար։ Դուք ինքներդ  ճնշում եք Ձեզ՝ կյանքի ճանապարհը վայելելու փոխարեն։ Դուք այն մարդն եք, ով աներևակայելի բարդ աշխատանք է կատարում իր վրա, Դուք այն մարդն եք, ով միշտ գործով է զբաղված, սակայն մի մոռացեք մի պահ կանգ առնել և ապրել կյանքը աշխատանքից դուրս, այլապես՝ բաց կթողնեք կյանքի կարևորագույն պահերը։

Ջրհոս

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թույլ տալով, որ անցյալը ազդի ապագայի  վրա։ Դուք ամեն բան Ձեր ներսում եք պահում՝ դրանով իսկ վնասելով ինքներդ Ձեզ։ Դուք չեք ներում Ձեզ անցյալի համար և թույլ եք տալիս, որպեսզի այն թելադրի Ձեր ապագան՝ տանելով իր հետևից անիմաստ բեռը։ Դուք կարող եք անտեսել լավ մարդկանց, որովհետև կարծում եք, որ ավելի լավ է մենակ լինեք, քան նրա հետ, ով կարող է օգտակար լինել։

Ձկներ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ընտրելով «սխալ» մարդկանց։ Դուք ընտրում եք արատավոր մարդկանց և վատ սովորություններ եք ձեռք բերում։ Որպես կենդանակերպի նշաններից ամենամեծ սիրտն ունեցող մարդ, Դուք ձգտում եք լինել այն մարդկանց կողքին, որոնք պարզապես սպառում են Ձեզ։ Վատ սովորությունների օգնությամբ Դուք փորձում եք հաղթահարել ցավը, որն ամեն անգամ ինքներդ Ձեզ եք պատճառում՝ համարելով, որ արժանի եք դրան։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here