loading...

36-ամյա Քեյթ Միդլթոնի և 35-ամյա արքայազն Ուիլյամի  երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն քիչ է մնացել, սակայն Բրիտանիայում բուքմեյկերական ընկերությունները  երեխայի անվան  վերաբերյալ խաղադրույք են կատարում:  Զույգը որոշել է նախօրոք երեխայի սեռը չիմանալ, իսկ  բուքմեյկերական ընկերությունները շարունակում են խաղադրույք կատարել նաև այդ հարցում:  Օրերս հնչել են ամենահայտնի տարբերակները, շատերը կարծում են, որ աղջիկ է ծնվելու, և նրան անվանելու են Ալիսա, իսկ եթե տղա, ապա Ֆիլիպ:

Ալիսա անվանել են թագուհի Վիկտորիայի  և արքայազն Ալբերտի դստերը` 1983 թվականին:  Իսկ Ֆիլիպ Էդինբուրգի Ֆիլիպ հերցոգի, Էլիզաբեթ II-ի ամուսնու և  արքայազն Ուիլյամի պապի պատվին:

Հետաքրքիր է, որ անցած անգամ բուքմեյքերներիին հաջողվել էր իրականությանը մոտ տարբերակներ ասել` զույգի ավագ երեխաների անունները, արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի, եղել են նշված անունների ցանկում:

Քիչ է մնացել անունի հարցում գուշակություններ անելուն, քանի որ երեխան լույս աշխարհ է  գալու ապրիլի վերջին, չնայած երեխան կարող է ավելի շուտ լույս աշխարհ գալ,  քանի որ սուրբ Մարիա հիվանդանոցում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները՝ հերցոգուհուն դիմավորելու համար:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here