loading...

Նոր թխած հաց համտեսել շատերն են սիրում: Այն չափազանց հաճելի ու գրավիչ հոտ ունի, և մարդկանց մեծ մասը չի դիմանում դրա գայթակղությանը: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ թարմ թխած հաց օգտագործելը վտանգավոր է: Հարկավոր է սպասել մի քանի ժամ, որպեսզի հացը հասցնի սառչել:

Խմորիչով պատրաստված հացը տաք վիճակում կարող է վտանգավոր լինել: Որովայնում բարձրանում է թթվայնությունը, ինչի արդյունքում այն գրգռվում է, վնասվում, և կարող է նույնիսկ հանգեցնել գաստրիտի առաջացման: Թարմ թխած հացի օգտագործման արդյունքում աղիներում գազերի առաջացման պրոցես է սկսվում: Առաջանում են ծանրություն, անհարմարության զգացում: Այս բոլոր խնդիրներն առաջացնում են սնկերը, որոնք վնասակար ազդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի վրա՝ վնասելով օգտակար միկրոօրգանիզմներին և նպաստելով վնասակար միկրոբների աճին: Արդյունքում՝ օրգանիզմում առաջանում են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ:

Տաք հացը նպաստում է նաև քաշի ավելացմանը: Ավելորդ ճարպը կուտակվում է հատկապես որովայնի հատվածում:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հացն օգտագործել միայն այն ժամանակ, երբ այն արդեն հասցրել է սառչել:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here