loading...
Գլխացավը ոչ միայն տհաճ երևույթ է, այլև հաճախ խոսում է օրգանիզմում բացասական փոփոխությունների մասին, և այս հոդվածում կփորձենք պարզել այն առաջացնող պատճառները։

Եվ եթե մենք բժիշկներին հարցնենք այդ մասին, ապա յուրաքանչյուրը պատճառներ կնշի, որոնք մոտ են իր գոծունեության ոլորտին։ Ոմանք կասեն, որ պատճառը օրգանիզմի անոթային համակարգն է, մյուսները կնշեն ուղեղի արյան շրջանառությունը, իսկ ոմանք էլ խորհուրդ կտան պարզապես չլարվել և չնյարդայնանալ։

Եվ իրոք, գլխացավի աղբյուրների ցանկը սկսվում է օրգանիզմում անհրաժեշտ տարրերի բացակայությունից և ավարտվում է ուռուցքներով հարուցված լուրջ հիվանդություններով։

Կա մի քանի քիմիական տարր, որոնց պակասությունը օրգանիզմում կարող է բերել գլխում տհաճ զգացողությունների։ Դա կալիումն է, որի գործառույթներից մեկը ուղեղը թթվածնով հարստացնող քիմիական ռեակցիաների կատալիզատոր լինելն է, մագնիումը, որը ոչ միայն կարգավորում է արյան ճնշումը և կայունացնում սրտի ռիթմը, այլև անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ ֆոսֆորը, որի հսկայական քանակություն է գտնվում նյարդային բժիջների հյուսվածքներում և գլխուղեղում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here