loading...

53-ամյա Մոնիկա Բելուչին կիսվում է  գեղեցկության իր գաղտնիքներով:  Նա նշել է, որ երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել, դաժան դիետաներ չի պահել և չի տանջվում մարզասրահներում:

1. Սպորտը` որպես հաճույք: Մոնիկա Բելուչին երբեք չի հերքել այն փաստը, որ  սպորտը կարևոր է առողջության և բարեկազմության համար: Սակայն վերջինս նշում է, որ ամեն օր նա չի մարզվում, չի սիրում ամեն օր հետևել իր սննդակարգին, քանի որ նման կերպ իրեն ռոբոտ է զգում: «Ես երբեք էլ նիհար չեմ լինի:  Ես բնավորությամբ ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել»,-բազմիցս հայտարարել է Մոնիկա Բելուչին:  Նա պաշտում է  լողը և շաբաթական 4 օր 45 րոպե լողով է  զբաղվում: Նա նաև սիրում է  յոգայով զբաղվել: «Նախկինում ես ընդհանրապես չէի մարզվում,  հիմա էլ ես չէի կարողանում ամեն օր յոգայով զբաղվել: Դա անհնար է իմ կենսակերպի պատճառով»,-նշել է վերջինս:

2. Ոչ մի  հացադուլ, ոչ էլ չափից շատ ուտել: Մոնիկա Բելուչին շատ է սիրում ուտել, երբեք իրեն չի զրկում այդ հաճույքից, սակայն չափից շատ էլ չի ուտում, նա իր սննդակարգում ներառում է  թարմ բանջարեղեն ու ձուկ: Նա նշում է, որ երբ գիրանում է, սկսում է  փոքր չափաբաժիններով ուտել, իր սննդակարգում ավելացնելով ավելի շատ ձուկ և բանջարեղեն:

3. Առանց թույլ կողմերի անհնար է: Ինչպես յուրաքանչյուր իտալուհի, նա սիրում է պաստա և պիցցա, ինչպես նաև շոկոլադ:  Չնայած, որ դրանք այնքան էլ լավ ազդեցություն չեն ունենում կազմվածքի վրա, սակայն դերասանուհին դրանցից չի հրաժարվում:  «Իրականում, ես սիրում եմ տորթեր և պաստա, ինձ թույլ եմ տալիս նաև գինի օգտագործել և ժամանակ առ ժամանակ ծխախոտ»,-նշել է  Մոնիկան:

4. Ջուր: Բելուչին կարծում է, որ գեղեցկություն տանող ճանապարհը յուրաքանչյուր կնոջ համար՝ ջուր օգտագործելն է: Դերասանուհին փորձում է որքան հնարավոր է  շատ  մաքուր ջուր խմել,  որպեսզի օրգանիզմը կարողանա արագ վերականգնվել և մաքրվել:

5. Գեղեցկության  արարողակարգ:  Ամեն առավոտ Բելուչին սկսում է սառ ցնցուղով:  Հետո դերասանուհին դեմքը մաքրում է  տոնիկով  և դեմքին կրեմ քսում: «Ես հոգ եմ տանում իմ մաշկի մասին, դրա փայլը հիանալի դիմահարդարման գրավական  է:  Ես բավականին հաստ շրթունքներ ունեմ, և դրանք հաճախ են  չորանում, դրա համար դրանց մասին պետք է հոգ տանեմ»,-նշել է վերջինս: Սակայն երբեն խախտում է  գեղեցկության կանոնները, նա սիրում է  արևայրույք ստանալ:

Վարսեր: Դերասանուհին վարսերը շաբաթական երկու անգամ է լվանում:  Նա փորձում է  ֆեն չօգտագործել, որպեսզի ավելորդ անգամ վարսերը չվնասի: Նա նաև ձիթապտղի ձեթ է օգտագործում, մազերին հաղորդելով փայլ:

Դիմահարդարում: Նա դիմահարդարման հարցում մինիմալություն է  սիրում: Նա չի սիրում ծանր դիմահարդարում:

6. Ոգեշնչման մասին:  Նա նշել է, որ հայտնիներից իրեն ոգեշնչում է  Մերլին Մոնրոն:  «Նրա կանանցիությունը, անհավատալի գրավչությունը և վառ կերպարը: Նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա»,-նշել է Բելուչին;

7. Սև գույնը փրկում է  իրավիճակը:  Իր հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ  երբ նա քաշ է հավաքում, նա չի մտածում մարզասրահ այցելելու մասին,  նա հանրության առաջ հանդես գալու համար ընտրում է  սև գույնը:

8. Ինքդ քեզ ընդունես: Գեղեցկությունն ու երջանկությունը, ըստ դերասանուհու, ուղիղի ձևով կախված է  քեզ ընդունելուց: «Ի՞նչ է նշանակում լինել գեղեցիկ:  Դա կանանցիություն է,  որը ձեր կյանքի փորձի արտացոլումն է: Ես միշտ ասում եմ` սովորեք սիրել ձեր մարմինը:  Չէ՞ որ իդեալ գոյություն չունի: Ակնհայտ է, որ մի քիչ գեր կինը պակաս գրավիչ չէ, քան նիհար աղջիկները: Ուղղակի պետք է քեզ սիրես այնպիսին, ինչպիսին կաս»,-հավելել է վերջինս:

Բելուչին կարծում է, որ տարիքի հետ նա ավելի գեղեցիկ է դարձել, թե արտաքնապես, թե բարոյապես: «Ես կյանքում չէի ուզի, որպեսզի քսան տարեկան լինեի հիմա: Հիմա ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ, քանի որ հենց այդ ժամանակ մենք պարզապես սովորում ենք, փորձելով հասկանալ, թե ինչ ենք ուզում դառնալ, մենք տառապում ենք անինքնավստահությունից: Այժմ ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, և  առանց ինչի կարող եմ ապրել»,-հավելել է վերջինս:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here