Սոս Ջանիբեկյանը, որը քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամներից է, այսօր եւս միացել է ցուցարարներին: Իր Instagram-ում դերասանը քայլերթից մի կադր է հրապարակել եւ գրել.

«Ջահելություն, ես ձեր կյանքին մեռնեմ»:

Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանն ավելի վաղ ելույթ էր ունեցել Հանրապետության հրապարակում.

«Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ, ես ձեզ հետ եմ, որովհետեւ այն, ինչ որ այսօր կամ, դուք եք ինձ այսպիսին դարձրել, այնպես որ՝ ինչ ասեք՝ պետք է անեմ: Լավ ա լինելու»,-իր խոսքում նշել էր դերասանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here