loading...

1. Փոխվել հանուն տղամարդու, որը քեզ չի ընդունում

Եթե տղամարդուն դուր չի գալիս ձեր արտաքինը, եւ նա առաջարկում է նիհարել/գիրանալ կամ նրան դուր չի գալիս քո զբաղմունքը, ուրեմն նա քո տղամարդը չէ: Նրա ճաշակով քեզ փոխելը նշանակում է՝ դեմ գնալ քո բնույթին, ինչը քեզ ոչ մի կերպ երջանիկ չի դարձնի: Իմացիր, որ ՔՈ տղամարդը պաշտելու է քո բոլոր թերություններն ու արժանիքները, նրա համար դու լինելու ես ամենալավը, նա երբեք չի համեմատի  քեզ մեկ ուրիշ աղջկա հետ: Եւ նա կհարգի քո հետաքրքրությունները, եթե անգամ  չի հասկանա դրանք: Բայց նա թույլ կտա քեզ ինքնաարտահայտվել այնպես, ինչպես դու ես անհրաժեշտ համարում: Իսկ այն տղամարդիկ, ովքեր քեզ չեն հասկանում ու չեն ընդունում, պարզապես քոնը չեն: Մի փոխիր ինքդ քեզ՝ հանուն նրա ճաշակները բավարարելու:

2. Ինտիմ մերձեցում թույլ տալ

Սրա մասին արդեն հարյուրավոր հատորներ են գրվել, բայց միամիտ աղջիկներին դեռ թվում է, թե սեքսի միջոցով հնարավոր է պահել տղամարդուն. «Եթե ես նրան չգոհացնեմ, նա կգնա ուրիշ մոտ»: Դե, թող գնա: Ինչու է քեզ պետք նա, ում քեզնից միայն սեքս է հարկավոր:

Լուրջ տղամարդուն կինը պետք է ամբողջությամբ՝ նրա անձնական որակներով, ներքին աշխարհով, գաղափարներով ու ձգտումներով: Եթե նա հետաքրքրվում է միայն քո մարմնով, իմացիր, որ դա լուրջ չէ: Եւ հենց որ նա ստանա իր ուզածը, վստահ եղիր, որ կհեռանա: Զարգացրու քեզ ինչպես անհատ, որպեսզի կարողանաս տղամարդուն գրավել ոչ միայն մարմնով:

3. Կառչել, փորձել  հարաբերություններ պարզել, երբ տղամարդը հեռանում է

Դա տղամարդու բնույթն է. հենց որ նա մոտենում է աղջկան, զգում է, որ սիրահարվել է՝ անհետանում է: Նա գնում է իր «քարանձավը»՝ աղջկան կողքից նայելու եւ իր տղամարդկությունը վերականգնելու համար: Ամենավատը այդ շրջանում նրանից կառչելն է, հաղորդագրությունների տարափ ուղարկելը, թե դու տառապում ես եւ այլն: Դա միայն կսառեցնի նրա՝ վերադառնալու ցանկությունը: Պարզապես պետք է հասկանալ տղամարդու հոգեբանությունը, եւ եթե նա հեռանում է՝ բաց թողնել նրան: Եթե կվերադառնա՝ կշարունակեք ձեր շփումը, եթե ոչ՝ ուրեմն նա ձերը չէր:

4. Ժամանակից շուտ հավատարմություն, հոգատարություն եւ վերաբերմունք՝ ինչպես ամուսնուն

Սա շատ կանանց է բնորոշ: Հորինել ռոմանտիկ գեղեցիկ պատմություններ եւ հավատալ դրանց: Շատերն իրենց միամտության պատճառով յուրաքանչյուր հանդիպած տղամարդու ընդունում են ինչպես ամուսնու: Տղամարդիկ բոլորվին այլ կերպ են մտածում: Նրանք ուժեղ չեն կապվում իրենց զուգընկերուհիների հետ, եւ հարաբերությունները նրանց համար զգալիորեն ավելի հեշտ են: Տառապանքից խուսափելու համար՝ մի կապվեք տղամարդու հետ, ով դեռ քո մատին մատանի չի հագցրել եւ ամուսինդ չի դարձել:  Պահպանիր քո քնքշությունն ու կիրքը նրա համար, ով իսկապես կգնահատի քեզ, ով կցանկանա քեզ հետ ընտանիք կազմել, ով հուսալի եւ պատասխանատու մարդ կլինի:

Ընկերություն արա շատ տղամարդկանց հետ, շրջապատիր քեզ բազմաթիվ երկրպագուներով, դա թույլ չի տա քեզ կապվել մեկի հետ եւ նրան որպես ամուսնու վերաբերվել: Միյան նա, ով արժանապատիվ վարքագծով քեզ կգրավի՝ կստանա իր արժեքավոր մրցանակը՝ քո սերը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here