loading...

1) Խոյ եւ Խեցգետին

Խոյերը հայտնի են համարձակությամբ եւ ուժեղ կամքով, ինչն արտացոլվում է նրանց բնավորության վրա: Ելնելով սրանից՝ նրանք կատարյալ զուգընկեր են Խեցգետինների համար, որոնք փորձում են կարգավորել իրենց էներգիան:

2) Խոյ եւ Ձկներ

Խոյերն ու Ձկները համադրելի զույգ են՝ անկրկնելի անհատականության ներդաշնակության շնորհիվ, ինչը մերձեցնում է նրանց եւ հավասարակշռում: Քանի որ Ձկները փոխըմբռնման կողմնակից են, կամային Խոյերը հարաբերություններում առաջնորդի դեր են ստանձնում:

3) Ցուլ եւ Խեցգետին

Ոմանք վստահ են, որ հակադրությունները ձգում են միմյանց: Սա ճիշտ է, բայց այս դեպքում Կենդանակերպի նշանների երկու ռացիոնալ ներկայացուցիչները լրացնում են միմյանց ուժեղ կողմերը, այդ պատճառով էլ լավ են զգում հարաբերություններում: Երկուսն էլ անկեղծ են եւ հուսալի, նաեւ հավատարիմ, որոնց համար ընտանիքի բարեկեցությունը վերջին տեղում չէ: Այդ պատճառով նրանք կատարյալ զույգ են:

4) Այծեղջյուր եւ Ցուլ

Սա այն դեպքն է, երբ Կենդանակերպի երկու նշանները հրաշալի ապրում են միասին՝ երկու տարբեր բնավորությամբ անձանց միջեւ տեսանելի հավասարակշռություն ստեղծելով: Այծեղջյուրները զվարճալի են եւ աշխատասեր, իսկ Ցուլերը՝ բարի եւ խելամիտ: Մի՞թե կատարյալ չէ:

5) Աղեղնավոր եւ Խոյ

Աղեղնավորն ու Խոյը գիտեն՝ ինչպես լավ ժամանակ անցկացնել: Անխոս, նրանք կարողանում են զվարճանալ եւ մի քիչ թեթեւամտություն թույլ տալ իրենց: Բայց այս ամենի շնորհիվ նրանք լավ են զգում միմյանց հետ: Աղեղնավորը միշտ հետեւում է սրտի կանչին, բայց ձգտում է խուսափել դրամաներից: Սա հարմար է Խոյին, որի համար կարեւոր է աջակցությունը:

6) Խեցգետին եւ Ձկներ

Ջրի տարերքի այս ներկայացուցիչներն իրենց բնույթով զգայական են, ինչը նշանակում է, որ կարողանում են հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել:

7) Առյուծ եւ Աղեղնավոր

Կրակի տարերքի ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, դյուրագրգիռ են եւ միշտ ռացիոնալ: Այդ պատճառով, որոշ առումով նրանց հարաբերություններում միշտ «պայթյունավտանգության» տարր կլինի: Ամեն դեպքում, չնայած թվացյալ դժվարություններին, նրանք կարողանում են հրաշալի հարաբերություններ կառուցել, քանի որ Առյուծն ինքնավստահ է, ինչը զսպող գործոն է Աղեղնավորների համար:

8) Կույս եւ Այծեղջյուր

Կույսերը, որպես կանոն, բավական պարփակված են եւ ամաչկոտ, բայց երբ վստահում են զուգընկերոջը, լիարժեք բացվում են: Հենց դա էլ գրավում է Այծեղջյուրներին:

9) Առյուծ եւ Երկվորյակներ

Առյուծը կրակի տարերքի ներկայացուցիչ է, Երկվորյակները՝ օդի: Այս համադրությունը երջանիկ հարաբերություններ է ապահովում: Առյուծը կարող է բավական կոշտ զուգընկեր լինել, սակայն Երկվորյակները մեղմում են այս գործոնը՝ զուգընկերոջը ստիպելով սիրված զգալ:

10) Առյուծ եւ Կարիճ

Կարիճները կարող են չափազանց խանդոտ լինել եւ, իհարկե, նրանցից չեն, ովքեր հետեւում են իրենց խոսքին: Բայց այս ամենը նրանց չի խանգարում ամուր հարաբերություններ կառուցել Առյուծների հետ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here