2018թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կահույքի և կահավորանքի, դեղագործական ապրանքների՝ 0.1%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների ու հարմարանքների՝ 0.4%, անձնական գործածության այլ ապրանքների՝ 1.2%, հագուստի՝ 1.5%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.1% գնաճ:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.9%, վառելանյութի և քսայուղերի՝ 0.4%, ոսկերչական զարդերի 0.1% գնանկում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ, 2018թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 16.6% և 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված 2 քաղաքներում 2018թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.8%-ով, 5-ում գրանցվել է 1.1-0.3% գնանկում, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանք- ների գներն աճել են 0.8%-ով:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here