Գյումրիում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու քաղաքացի մահացել է:

Միջադեպի վերաբերյալ ահազանգ ՀՀ ոստիկանությունը ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին: Ոստիկանության հասարակայնության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի վայրում իրավապահները դեռ աշխատում են:

«Գյումրի» բժշկական կենտրոնի լրատվության բաժնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքի հետևանքով «Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է երկու քաղաքացու մահ:

«Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, «Գյումրու» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կենսաբանական մահը»,-հայտնեցին բժշկական կենտրոնից:

Մահացածների ինքնությունը պարզվել է:

Գյումրիում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացած տղամարդիկ՝ 37–ամյա Թելման եւ 33–ամյա Վարդան Կարապետյանները, հորեղբոր որդիներ են։

Դեռեւս հայտնի չէ՝ նրանք ինչ հանգամանքներում են սպանվել։  Իրավապահները կասկածյալին հայտանաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկել։

Ոստիկանությունից հայտնել են, որ  դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի եւ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here