loading...

1. Պարետոյի սկզբունքը՝ 80/20 կանոնը

Ձեր ստացած շահույթի 80 տոկոսը ձեզ ձեր գործունեության միայն 20 տոկոսն է բերում: Ձեր արածներից շատ բան իրականում այնքան էլ անհրաժեշտ չէ, որքան դուք եք համարում:

2. Պարկինսոնի օրենքը

Դուք կարող եք ձեզ անհրաժեշտ բանն ավելի արագ անել, քան դուք մտածում եք: Որքան շատ ժամանակ հատկացնեք առաջադրանքը կատարելու համար, այնքան շատ ժամանակ դուք կվատնեք:

3. Խմբակային օպերացիա

Ձանձրալի և միատեսակ առաջադրանքներն արագ կատարելու լավ եղանակ է ողջ փաթեթը խմբակային կատարելը:

4. Սկզբում տվեք, իսկ հետո նոր` ստացեք

Հենց այդ հերթականությամբ, այլ ոչ՝ հակառակը: Ժամանակի հետ դուք ավելի շատ կստանաք, քան տվել եք:

5. Մի արգելակեք․ շրջանցեք իրադարձությունները

Դա ոչ միայն ձեզ կազատի սպասումներից, այլև ձեզ հաճույք կպատճառի: Դուք կզգաք, որ ձեր կյանքը կառավարելու բավարար իշխանություն ունեք:

6. Սխալներն ու անհաջողություններն այնքան էլ վատ բան չեն

Դրանք հնարավորություն են տալիս անգնահատելի փորձ ձեռք բերելու, իմանալու շատ հետաքրքիր բաներ և հաջողակ դառնալու, քանի որ հաջողությունը կյանքում հաճախ գալիս է միայն այն դեպքում, երբ դուք չեք տրվում անհաջողություններին ու սխալներին: Այն միայն համառներին է բաժին հասնում:

7. Ինքներդ ձեզ չափազանց դաժան մի վերաբերվեք

Դա միայն լրացուցիչ ոչ պիտանի ցավ է առաջացնում ու խլում թանկարժեք ժամանակը:

8. Ստեղծեք լավ կոնտակտ

Ցանկացած հանդիպման գնացեք այն տրամադրվածությամբ, ասես այնտեղ ներկա են լինելու ձեր լավագույն ընկերները: Եվ դուք շփումը ողջ այդ ընթացքում, նյարդայնանալու փոխարեն, կսկսեք հենց այդ տրամադրությամբ:

9. Ռետիկուլյար ակտիվացնող համակարգի առավելություններից օգտվեք այնպես, ինչպես դա կանեիք, եթե այն ձեր առավելությունը լիներ

Դա ուղեղում տեղակայված ֆոկուսացման համակարգն է: Այն օգտագործելու համար ձեզ հարկավոր է իսկապես կենտրոնանալ այն բանի վրա, ինչ ուզում եք և շարունակ ձեր ուշադրությունը պահեք դրա վրա:

10. Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը

Հոռետեսությունը կարող է թաքնվել իրատեսության դիմակի տակ, բայց դա՝ միայն այն պատճառով, որ ձեր ռետիկուլյար ակտիվացնող համակարգը տրամադրված է նեգատիվն ընկալելու, ինչը դուք ուզում եք տեսնել: Հենց այդ պատճառով էլ ձեզ թվում է, թե դուք միշտ ճիշտ եք դուրս գալիս, ու միևնույն է, ամեն բան նույնքան վատ եղավ, որքան և սպասում էիք: Մյուս կողմից՝ միգուցե ավելի լավ է նման իրավիճակում ճիշտ չլինելը: Եթե դուք փորձեք հիմնովին փոխել ձեր վերաբերմունքը, այլ ոչ թե պարզապես դիտարկեք դրա հնարավորությունը, դուք հաճելիորեն կզարմանաք:

11. Շնորհակալ լինելու ունակությունն ինքդ քեզ երջանիկ զգալու պարզագույն եղանակներից է

Եթե ինձ որևէ մեկն ասեր, որ ընդամենը 1-2 րոպե տևող շնորհակալության զգացումը վատ տրամադրությունը լավի վերածելու գերազանց եղանակ է, ես լրջորեն կմարզվեի շնորհակալ լինելու ուղղությամբ:

Դա նաև հիանալի եղանակ է շրջապատող իրականության նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերելու ու ճիշտ նպատակների վրա կենտրոնանալու համար: Բացի դրանից՝ դրանով դու երջանիկ ես դարձնում ուրիշ մարդկանց, ինչն իր հերթին քեզ ավելի երջանիկ է դարձնում: Էմոցիաները վարակիչ են:

12. Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք

Եթե դուք ձեզ համեմատում եք ուրիշների հետ, դուք թույլ եք տալիս արտաքին աշխարհին վերահսկել ձեր ինքնազգացողությունը: Այս դեպքում տրամադրության տատանումներն ապահովված են: Ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ համեմատեք ինքներդ ձեզ հետ, որպեսզի տեսնեք, թե որքան եք աճել, ինչ նպատակների եք հասել:

Սա ներքին հանգստություն կբերի ձեզ, կամրապնդի կամքի ուժն ու ձեզ կլցնի դրական էմոցիաներով:

13. Դուք շատ բաներից եք վախենում, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն իրականում երբեք չի կատարվելու:

Դրանք սոսկ հրեշներ են, որոնք գոյություն ունեն միայն ձեր գլխում: Եվ եթե դա անգամ պատահում էլ է, ապա ամենից հաճախ ոչ այնքան սարսափելի կերպով, որքան դուք սպասում էիք: Շատ դեպքերում անհանգստությունը լոկ ժամանակի դատարկ վատնում է:

14. Ամեն ինչ այդքան լրջորեն մի ընդունեք:

Այն, ինչ այսօր մեծ խնդիր է թվում, 3 տարի հետո միգուցե չհիշեք էլ: Եթե ինքդ քեզ, սեփական մտքերիդ ու էմոցիաներիդ չափազանց լրջորեն վերաբերվես, ապա դա միայն կբերի տառապանքներ, որոնք քեզ հաստատ պետք չեն: Այդ պատճառով էլ հանգստացեք ու թուլացեք, և ձեր տրամադրությունը հիանալի կերպով կփոխվի:

15. Ամեն ինչ գրի առեք:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here