loading...

Փետրվարի 26-ից հայտնի է, որ Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին ներկայացնելու է Սևակ Խանաղյանը իր Քամի երգով։ Վերջերս տեղի ունեցավ նաև տեսահոլովակի պրեմիերան։
Այս օրերին Սևակ Խանաղյանը ակտիվորեն պատրաստվում է իր ելույթին Եվրատեսիլյան բեմում։
Սևակը ներկայացրել է իր բեք-վոկալիստերին, որոնց անձամբ ինքն է ընտրել տարբեր միջոցառումների ու հանդիպումների ժամանակ։
Նրանք են՝ Մնաց Խանաղյան,Սևակ Մուսախանյան,Մոնիկա Մանուչարովա, Ջուլիետա Գրիգորյան, Արևիկ Գրիգորյան։

Գոհար Գասպարյանը, ով սովոր է Եվրատեսիլյան ողջ պատրաստությունն ու պատվիրակության կազմը վերցնել իր հովանավորության ներքո, հավանություն չի տվել Սևակի այս քայլին։ Նա Սևակին առաջարկել է անձամբ ընտրել բեք-վոկալիստներին, բայց Սևակը համառել ու պնդել է, որ ինքը չի կարող աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իր և իր երգի հետ ներդաշնակ չեն լինի։ Իսկ իր կողմից ընտրված բեք-վոկալիստները լիովին լրացնում են իրեն բեմում։

Ըստ մեր տեղեկությունների Գոհար Գասպարյանը զրույցներից մեկի ժամանակ խոստացել է, որ Սևակը այս արհամարանքը չի մարսի։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here