loading...

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում ապրիլից կհեռարձակվի «Ավազե դղյակ» 24 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Գասպարյանը, Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը, Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք: Նախագծի սցենարի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է, ռեժիսորները՝ Վահե Ղազարյանը և Վարդան Հակոբյանը, պրոդյուսերը՝ Ռուբեն Արամյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն:

Դերասանուհու հետ զրուցել ենք նոր աշխատանքի մասին։ «Աննային, ունենալով ընտանիք, սիրելի զավակ, կյանքի բերումով տարիներ անց հանդիպում է իր առաջին սիրուն։ Ֆիլմի զարգացումները տեղի են ունենում սիրային եռանկյունու շրջանակում»,-ասաց նա:

Երբեմնի սիրահար զույգի հանդիպումը տարիներ անց ու նրանց կազմած ընտանիքների միջև հակասությունը ներկայացվում է նաև նրանց երեխաների փոխհարաբերություններով:

Նախագծում Լուիզայի հիմնական խաղըկներներն են դերասաններ Տիգրան Գասպարյանն ու Արթուր Կարապետյանը: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի նաև նոր դեմքերի:

«Սա իմ ստեղծագործական աշխատանքի մի էջ էր, որը հետաքրքիր էր այն իմաստով, որ զարգացումները տեղի են ունենում արագ: Շատ հետաքրքիր ստեղծագործական թիմ էր հավաքվել: Տեսնենք` հեռուստադիտողի արձագանքն ինչպիսին կլինի,– ասաց Լուիզան ու հավելեց, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ինչպես է ստացվել դեռևս ամիսներ առաջ նկարահանված աշխատանքը` մոնտաժից հետո։ –Եթե մյուս սերիալները նկարահանվում են օնլայն կարգով, այսինքն` նկարահանվում ես, մի քանի օր անց տեսնում աշխատանքդ, սա արդեն ավարտված, մոնտաժված աշխատանք է»:

«Նոր բովանդակություն ստեղծելը դարձել է Ucom-ի և Արմենիա Պրեմիումի գործակցության առանցքային գործառույթը։ Ուրախ եմ, որ նոր հեռուստատեսային մելոդրամայի մի քանի մաս հնարավոր է բուն եթերից օրեր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում։ Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես փորձում է հետևել արդեն ձևավորված ավանդույթին և անել հնարավորը, որպեսզի մեր հեռուստադիտողներն առաջինը տեղեկացված լինեն հայրենական հեռուստատեսային արտադրանքի նորույթներից»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Հաջողակ բիզնեսմեններ Ռաֆայելն ու Մարատը դեռևս երիտասարդ տարիներից սիրում են նույն կնոջը: Պայքարը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ Աննան ամուսնանում է Մարատի հետ: 20 տարուց ավելի այս երկու ընտանիքը պայքարում է միմյանց դեմ` լինի դա գործնական, թե անձնական դաշտում: Ժառանգների Արամ Առուշանյանի և Տաթև Մարգարյանի հանկարծակի սերը նոր թափ է հաղորդում ընտանիքների հակամարտությանը:

Լուիզան կարծում է, որ ամիսներ տևած ստեղծագործական աշխատանքը վերջնական փաթեթվորմամբ հեռուստադիտողներին հանձնելով՝ նրանց հնարավորություն կտրվի հետևելու հետաքրքիր և դիտարժան նախագծի:

«Ավազե դղյակ»-ում նկարահանվելը, Լուիզայի խոսքով, իր համար հետաքրքիր էր նաև այն առումով, որ 10 տարի անց կրկին մարմնավորում է Աննա անունով հերոսուհու: «Տասը տարի առաջ Հայաստանի առաջին «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում ես կրկին մարմնավորում էի Աննա անունով հերոսուհու: Բնավորության և տեսակի առումով ընդհանուր գծեր կան»,-ասաց Լուիզան։

 

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here