loading...

Մաքսիմ Գալկինը ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում անկեղծացել է և պատմել, որ Պուգաչովան ամեն ինչ անում է, որպեսզի ինքն իրեն իսկական տղամարդ զգա:

«Կինս բավականաչափ խելացի է, որպեսզի ցույց տա, որ ընտանիքի գլուխը ես եմ: Իհարկե, ես օգնում եմ նրան տան հոգսերում: Երբ ես ու Ալլան երկուսով էինք ապրում մեր բնակարանում, ինքս էի  լվանում   ափսեները, որպեսզի Ալլայի ձեռքերը փափուկ մնան: Այժմ մենք ափսեները լվացող մեքենա  ունենք,  բայց ես, միևնույն է, սիրում եմ այդ գործը»,- ասել է Գալկինը:

Նա երախտիքի խոսքեր է ուղղել Պուգաչովային՝ ասելով, որ Ալլան կարողանում է տանը հարմարավետություն ստեղծել և միաժամանակ հետևել, որպեսզի ամուսինը ժամանակակից ու նորաձև տեսք ունենա:

«Նախքան Ալլայի հետ ամուսնանալը ես հագնում էի՝ ինչ պատահի: Բայց կինս բարձր ճաշակ ունի, այդ պատճառով էլ իմ ոճն ու տեսքը փոխվեցին: Ես մի փոքր ալարկոտ եմ, և երբեմն նույնիսկ խանութ չեմ գնում: Վերջերս Ալլան միայնակ է ինձ համար հագուստ գնել»,- խոստովանել է Մաքսիմ Գալկինը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here