Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  դիտարկում են կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը: Հարցին, թե հնարավո՞ր է համակարգի կասեցումը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց. «Դիտարկում ենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսա­թոշակը կդառնա պարտադիր: Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ: Հիմա կառավարության փոփոխությունից հետո այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտի­վորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here