loading...

Փորձագետները խորհուրդ են տալիս շշով գինին պահել հորիզոնական դիրքով, պատահական չէ, որ գինու համար նախատեսված դարակաշարերը պատրաստված են այնպես, որ շշերը լինեն «պառկած» վիճակում:

Պատճառն այն է, որ երբ գինու շիշը պահվում է հորիզոնական դիրքում, փայտե խցանը խոնավ է մնում: Մասնագիտացված խանութներում նույնպես կարելի է նկատել, որ թանկ գինին պահվում է հենց հորիզոնական դիրքով:

Ուղղահայաց դիրքում այդ խցանը ժամանակի ընթացքում չորանում է, փշրվում շշի մեջ, և խմիչքը բացելուց հետո ստիպված եք լինում բաժակի միջից հանել փայտի փշուրները:  Բացի այդ, շիշը սխալ դիրքով երկար պահելու դեպքում գինին կսկսի թթվել և կդառնա միանգամայն անպիտան:

Կարիք չկա մտահոգվել շշի դիրքի մասին, եթե դուք պատրաստվում եք այն բացել մոտ ժամանկներս, օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here