Մտքի հեղափոխությունն այդքան շուտ չի կարող լինել. մենք տեսանք, որ իշխանավորին փոխելն առանձնապես դժվար չէ, եթե կա համախմբում, բայց միտքը փոխելու համար պետք են տարիներ: Այդ մասին զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

Նրա խոսքերով՝ դա դարերից է եկել, երբ ծնողը մահանում է, բայց դաստիարակությունը մնում է։ «Այսինքն՝ սերունդ պետք է փոխվի, մտածելակերպը պետք է փոխվի: Մենք պայքարում ենք ազատության համար, որպեսզի չլինի վախի մթնոլորտ, որ մարդիկ նորմալ արտահայտվեն, խոսեն, իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, կարծես էլի նույն մթնոլորտն է, որ մեկը մեկին ճնշի, պարտադրի ինչ-որ բան: Բայց դա նորմալ է»,- ընդգծեց Սերգեյ Դանիելյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասին իր հոլավակներին, որը քննադատվեց և անգամ բանը հասավ վիրավորանքների, դերասանն ասաց. «Ճիշտն ասած, երբ առաջին անգամ արեցի, չէի մտածում, որ պետք է շարունակեմ, բայց հիմա հասկացա, որ դրա կարիքը կա: Ամեն անգամ դուրս գալ, ինչ-որ խնդիրներ արծարծել: Ես իրենց հասկանում եմ, մարդիկ, որոնք միշտ ապրել են բռնապետական, կաղապարված քառակուսիների մեջ, հետո գալիս է մեկը, որը ազատություն է ավետում, որն իրենց ուզած վարչապետն է, ու հանկարծ մեկը կատակ է անում: Իրենց մոտ դրանից ռեակցիա է առաջանում, ու քանի որ որոշ մարդիկ տգետ են, այդ ռեակցիան ավելի անմիջական է և ավելի կոպիտ: Եղել են մարդիկ, որ ասել են՝ ծիծաղելի չէ, հումոր չկա, դա նորմալ է, անպայման չի, որ բոլորին դուր գա, բայց բոլոր այն մարդիկ, որոնք ագրեսիվ դրսևորում են ունենում, հասկանում ես, որ իրենք ունեն էմոցիայի երկու շերտ՝ բացասական և դրական: Այսինքն՝ ագրեսիվ և միանգամից սեր: Հասարակության զգալի մասն է այդպիսին, ու դա միայն հայերին չէ բնորոշ: Արվեստագետի խնդիրն է այնպես անել, որ այդպիսի մարդիկ կամաց-կամաց կրթվեն»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here