Մենք այսօրվանից փորձում ենք վերացնել արատավոր պրակտիկան, երբ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաների խնդիրները լուծել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ առավոտյան իր մոտ է հրավիրել Գլխավոր շտաբի պետին եւ ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին։ «Մենք քննարկեցինք զինվորների ապահովման խնդիրները։ Ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկներ։ Հարցը շատ խսիտ դրել եմ ԳՇ ներկայացուցիչների առաջ։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել։ Ժամկետային զինծառայողների հարգելի եւ սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության։ Մեր պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով»,- ասել է Փաշինյանը։

Նա կոչ է արել այս պահից սկսած որեւէ պարագայում զինվորների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորականկոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։ «Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահովված չեն այդ պարագաներով, հագուստով, կոշիկներով, ներքնաշորերով, այդ պարագայում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները։ Գլխավոր շտաբը պարտավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սնունդով»,- նշել է Փաշինյանը։

«Եթե նույնիսկ ձեր երեխաները ասում են, որ չունեն, պետք է գնալ, ոչ թե նեղություն քաշել ու գնել, այլ այդ նեղությունը քաշեք, դիմեք վարչապետի աշխատակազմին։ Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ խնդիրները կլուծվեն։ Եթե հանկարծ պարզվեն, որ խնդիրները չեն լուծվել, կհետեւի խստագույն պատասխանատվություն բոլոր այն պատասխանատուների համար, որոնք չեն լուծել»,- նկատել է վարչապետը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here