Միևնույնն է, դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույնն է՝ այն պահպանելու խնդիրը կա:

«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին:

«Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,- շարունակեց  նա:

Աննա Հակոբյանը, խոսելով երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ կապված վերջին միջադեպի մասին, հորդորեց շատ ավելի հանդուրժող լինել:

«Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդուն բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել:

Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էներգիայից»,- նշեց  Հակոբյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, ով դառնալու է պատգամավոր՝ փոխարինելով առաջին փոխվարչապետ դարձած Արարատ Միրզոյանին, Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ եղբոր անձնական որոշումն է եղել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Նրա խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով մասնակցած եղբայրը խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավականին շատ ձայներ է հավաքել:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here