loading...

Մոգական ծես 27 թվով

Քայլելու ընդունակ յուրաքանչյուր մարդ ի վիճակի է կատարել այս ծեսը: Զարմացա՞ծ եք: Ուղղակի շարժումը դեպի առաջ կօգնի գործի դնել Տիեզերքի մոգական մեխանիզմները եւ մոտեցնել ձեր ցանկությունների իրականացումը: Դուք կարող եք այս ծեսն իրականացնել նաեւ խանութ կամ աշխատանքի գնալիս:

Ուղղակի մտածեք, թե ձեզ ամենից շատ ինչն է պակասում եւ երեւակայեք, թե արդեն ստացել եք դա: Օրինակ, դուք ֆինանսական խնդիրներ ունեք եւ երազում եք ազատվել դրանցից եւ ապրել ինքներդ ձեզ ոչինչ չմերժելով: Այդ դեպքում պատկերացրեք, որ ձեր պաշտոնը բարձրացրել են, դուք սկսել եք ավելի շատ վաստակել եւ ձեր ձեռքում այժմ մի քսակ է, որը մշտապես  լի է ոչ միայն տեղական, այլեւ օտարերկրյա արժույթով: Կարեւոր է, որ պատկերը վառ լինի եւ լեցուն լինի բազմաթիվ դրական հույզերով: Դուք պիտի հստակորեն զգաք, որ ֆինանսական բոլոր խնդիրներն անցյալում են եւ այլեւս ոչինչ չունեք անհանգստանալու: Պատկերացրի՞ք:

Իսկ այժմ, այդ վիճակը ձեր երեւակայությունից բաց չթողնելով, քայլ առ քայլ առաջացեք` մտքում հաշվելով. «Մեկ, երկու, երեք…» եւ այդպես մինչեւ 27: Երեւակայությունից բաց մի թողեք ձեր մտքում առկա պատկերը, քանի դեռ վերջին քայլը չեք արել: Չէ՞ որ քայլում եք դեպի ձեր ցանկությունների իրականացումը: 27-րդ քայլից հետո ինքներդ ձեզ վստահ ասեք, որ արդեն ունեք այն, ինչ ցանկանում եք: Օրինակ. «Ես հարուստ եմ, իմ եկամուտը մշտապես աճում է»: Հավատացեք դրան:

Անհրաժեշտ է ծեսը կրկնել հետագա 27 օրվա ընթացքում: Եվ մի անհանգստացեք ձեր ցանկությունների կյանքի կոչման ժամկետների առումով: Ամեն ինչ կլինի: Շատ, շատ արագ:

Խիզախ քայլեք դեպի ձեր երազանքը եւ ընկերներին պատմեք այդ ծեսի մասին:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here