Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, գլխավորապես, կենտրոնացած են եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտության շուրջ, կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրության շրջանակում, այդպիսով՝ պետք է շահագրգիռ կողմերի միջեւ կոնսենսուս գտնվի»,–ասել է Պեսկովը։

«Այս առումով հիմա բոլորս սպասում եւ հետեւում ենք վարչապետի ընտրությանը, որը կկայանա մայիսի 1-ին ՀՀ խորհրդարանում»,–հավելել է նա։

«Ես չեմ տիրապետում ոչ մի տեղեկության, ոչինչ չեմ կարող ասել»,–նշել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե որ ռուս բարձրաստիճան պաշտոնյան է ապրիլի 25-ին այցելել Հայաստան, որի մասին հայտնում էին հայկական լրատվամիջոցները։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here