loading...

«Մանչեսթեր Յունայթեդ»–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներողություն է խնդրել Հենրիկ Մխիթարյանից այն բանի համար, որ Անգլիայի գավաթի Մանկունիանցների և «Դերբիի» (2:0) հանդիպման առաջին խաղակեսից հետո փոխարինել է նրան։

28-ամյա Մխիթարյանը զիջել է իր տեղը հարձակվող Ռոմելու Լուկակուին ընդմիջման ընթացքում, իսկ հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» բերել են Լուկակուի և Ջեսի Լինգարդի գոլերը։

«Անարդար էր Մխիթարյանին փոխարինելը, և ես ընդմիջման ժամանակ ասեցի նրան այդ մասին»,– Մոուրինյուին է մեջբերում անգլիական մամուլը։ Ինձ դուր չեկավ այն, ինչ ես արեցի։ Մխիթարյանը դրան արժանի չէր, նա լավ էր խաղում։ Նա մի քանի խաղ էր բաց թողել, բայց լավ էր խաղում և խաղին լավ դինամիկա էր հաղորդում»։

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here