loading...

Ինչպես տեղեկացրել էինք, դերասան Մովսես Երեմյանն ու կինը՝  Աննան, սպասում են իրենց առաջնեկին։ Մովսեսը մեզ տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ինքը տղա երեխա է ուզում, կինը` դուստր, սակայն առավել կարևոր է, որ առողջ փոքրիկ ունենան։

Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը։ Նրանք որդի են ունենալու, ինչի առթիվ baby shower են կազմակերպել։

Աննան արդեն հղիության 6–րդ ամսում է։ «Ընդամենը 3 ամիս, և ես կտեսնեմ քեզ»,– նշել է ապագա մայրիկը, ով անհամբերությամբ սպասում է փոքրիկի ծննդին։

«Երբ իմացա, որ երեխայի ենք սպասում, մի աննկարագրելի զգացողություն էր, որը չեմ կարող բառերով նկարագրել։ Յուրաքանչյուր մարդ անհամբերությամբ է սպասում այդ նորությանը։ Աննան շատ անսպասելի կերպով հայտնեց այդ լուրը։ Այդ պահին ուրախությանս չափ չկար»,– ասել էր ապագա հայրիկը։

 

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here