Երգչուհի Զարուհի Բաբայանը իր Facebook-յան էջում նոր գրառում է կատարել: Երգչուհին խոսել է պայքարի դուրս եկած ժողովրդի, բողոքի ակցիաներ կազմակերպած երիտասարդների, հայտնի մարդկանց հանդեպ ժողովրդի ունեցած դժգոհությունների մասին:

Նա գրել է. «Չես կարող սեր քարոզել, տարածելով ատելություն և չարություն, արդարություն պահանջել, քննադատելով և չընդունելով այլ կարծիք կամ մոտեցում։ Ուրախ եմ, որ այս պայքարում հայտնի և ճանաչված դեմքերը չեն, որ ստիպել են մարդկանց գալ հրապարակ։ Սա եղել է Հայաստանի քաղաքացիների գիտակցված քայլը, պայքարը և դժգոհությունները բարձրաձայնելու ցանկությունը, որն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ արտիստները ժողովրդի թշնամիները չեն․ նրանք միշտ եղել են ազգի կողքին թե՛ ուրախ, թե՛ դժվար պահերին։

Համբերությունն ու հավատը մեր կյանքի ուղեկիցներն են եղել վերջին տարիների ընթացքում։ Մեր սերունդը տեսել է փոփոխություններ, ապրել զրկանքներով և ունեցել դժվար օրեր, սակայն հույս և սպասում ունեինք՝ մի օր լավ է լինելու, բայց ոչ մեկ օրում։ Մարդը միշտ ձգտելու է ազատության և արդարության՝ անկախ մասնագիտությունից։ Հուսամ այլևս չի օգտագործվի «մեկ ա մեզանից ոչինչ կախված չի» արտահայտությունը։ հ․գ. Վերջում ուզում եմ ներկայացնել «Քայլ արա» երգը, որը ստեղծվել է 6 տարի առաջ ։

ՀՈՒՄՈՐ

Մտածում եմ՝ չպահանջե՞մ հեղինակային իրավունքներս Նիկոլ Փաշինյանից»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here