Ինչպես հայտնի է, սպիտակուցներով հարուստ մթերքը ոչ միայն օգտակար է, այլև օգնում է նիհարել: Դիետոլոգներն առաջարկում են պրոթեինով հարուստ   մթերքի այս տեսակները   ներառել    սննդակարգում :

Ձուկ

Խորհուրդ է տրվում ուտել շաբաթը երկու անգամ:   Ձուկն այնքան սպիտակուց է պարունակում, որքան միսը, սակայն   ձկան միսը ճարպոտ չէ: Փոխարենը այն B12 վիտամին է պարունակում, որը թույլ է տալիս ակտիվ մնալ ամբողջ օրվա ընթացքում:

Հավկիթ

Միջին չափի մեկ հավկիթը 6,5 գ սպիտակուց է պարունակում: Օրական երեք ձուն այն հենց չափաբաժինն է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջ՝ նախատեսված քանակով սպիտակուցներ     ստանալու համար:

Ընկույզ և ոսպ

Մեկ բաժին ոսպը 18 գ սպիտակուց է պարունակում, ինչպես նաև ածխաջրեր և շատ քիչ ճարպ: Ընկույզը , բացի նրանից, որ հարուստ է սպիտակուցներով, ունի կշտացնող հատկություն: Մթերքի այս երկու տեսակներն ամենից հարմարն են՝ կուշտ լինելու և միաժամանակ՝ ավելորդ կիլոգրամներից խուսափելու համար:

Թռչնամիս

Հավի   միսը սպիտակուց , վիտամին B  և ցինկ է պարունակում, որոնք  շատ անհրաժեշտ են օրգանիզմին: Օգտակար նյութերով հարուստ է նաև հնդկահավի միսը:

Ցածր յուղայնությամբ կաթնամթերք

Կաթնամթերքը ամրացնում է ոսկորները, քանի որ D վիտամին է պարունակում, նաև կարգավորում է արյան ճնշումը: Մեծահասակներն օրական 2-3 բաժին կաթնամթերք պետք է ուտեն . ցածր յուղայնությամբ յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here