Ազգային ժողովի պատգամավորների 1/3-րդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։

Նաեւ քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here