Չլուծված հարցեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում: այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Հայերը տաղանդավոր, խոհեմ ժողովուրդ են»,- ասաց նա՝ հավելելով, որ դա ցույց տվեցին նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցույցերը:

Անդրադառնալով Մարտի 1-յան դեպքերին՝ նա տարակուսեց, թե ինչու են միայն խոսում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մեղքի մասին և չեն նշում 1-ին նախագահի անունը, «երբ նա էր դրանց կազմակերպիչը»:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ առաջին դեմք ընտրելու հաջորդ օրը սկսում ենք բամբասել. «Հիմա, անկախ ամեն ինչից, ինքն ընտրվել է՝ թե փող բաժանեց, թե մեր աչքերին ծիծաղեց, թե իրավիճակից ելնելով: Մեզ պետք էր, որ այդ առաջին դեմքին ոչ թե մենք ծառայեինք, այլ ծառայեցնել տայինք»:

Անդրադառնալով ՀՀ այսօրվա 1-ին դեմքերին՝ նա ժողովրդին կոչ արեց տեր կանգնել նրանց, պարտադրող լինել. «Ուզում է Նիկոլը լինի, ուզում է Հիսուս Քրիստոսը լինի, ում բերենք դնենք այնտեղ՝ մենք դրական արդյունքի չենք հասնի»:

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի կառավարական «դաչայից և ախրաննիկներից». «Եթե պետք լիներ, Նիկոլ Փաշինյանին էս օրերին կսպանեին՝ թույլ, ինչ տվել են՝ կերել է, ինչ տվել են՝ խմել է: Եթե էդ մարդն ընդունված է մեր ժողովրդի կողմից, էդ ժողովուրդն է իրեն պահակային ծառայություն անելու»:

 Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here