Մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրելու է վարչապետին: ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:

Tert.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորը 2018-ի մարտի 29-ին ներկայացրել 2017 թվականի  հայտարարագիրը:

Համաձայն հայտարարագրի՝ հայտարարատու պաշտոնատար անձը 2017 թվականին չի ձեռքբերել և չի օտարել անշարժ գույք:

Փաշինյանը, ըստ հայտարարագրի, 2017թ. ձեռք չի բերել ավտոմեքենա կամ այլ շարժական գույք:

Փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 1 մլն 12 հզր. դրամ, տարվա ընթացքում նույնչափ գումար վերադարձվել է, իսկ տարվա ավարտին փոխառության գումար չի ունեցել:

Նույն՝ 2017 թվականին փոխառության գումարը կազմել է 129 հզր դրամ, որից 44 հզր դրամը վերադարձվել է հարկային տարում, իսկ տարվա ավարտին փոխառության գումարը կազմել է 85 հզր դրամ:

Նույն ընթացքում նշվում է նաև փոխառված 218 հզր դրամի մասին, որից 149 հզր դրամը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում, իսկ փոխառված գումարը հարկային տարվա ավարտին կազմել է 69 հզր դրամ:

Նիկոլ Փաշինյանը որպես դրամական միջոց տարվա սկզբին նշել է 430 հզր դրամ, տարվա ավարտին՝ 790 հզր դրամ:

Որպես տարեկան եկամուտ Նիկոլ Փաշինյանը նշել է պատգամավորի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 6 մլն 941 հզր դրամ:

Որպես ստացած նվիրատվություն Նիկոլ Փաշինյանը նշել է 1 մլն դրամ: Ըստ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանն ունի 7 մլն 941 հզր 520 դրամ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here