Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտի 27-ին՝ որպես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:

Ըստ հայտարարագրի՝ Մանե Թանդիլյանը հարկատու տարում՝ 2017-ին որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել և չի օտարել:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկատու տարվա սկզբում կազմել են 1 մլն 199 հզր դրամ, տարվա ավարտին նվազեն են՝ հասնելով 845 հզր դրամի:

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ  Մանե Թանդիլյանը նշել է 7 մլն 500 հզր դրամ, մեկ այլ նշմամբ՝ ևս 5 մլն դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2 մլն 240 հզր դրամ: Մանե Թանդիլյանի տարեկան ընդհանուր եկամուտը 2017-ին կազմել է 14 մլն 740 հզր դրամ:

Նշենք, որ Մանե Թանդիլյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2018-ի մայիսի 12-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here