loading...

Խոյ

Նրանք իրենց կիրքն աստիճանաբար են ցուցադրում: Ավելի հաճախ փորձում են ուշադրություն գրավել զրույցներով, հաճախակի ձեր կողքին հայտնվելով, իսկ հետո իրենց ներկայությամբ պարզապես ամբողջությամբ լցնում են ձեր տարածքը, ինչը երբեմն կարող է նյարդայնացնել: Բայց պետք է հասկանաք, որ դա մեկ նշան է. Խոյը սիրահարվել է ձեզ:

Ցուլ

Ամենափոքր իսկ փոխադարձություն նկատելով՝ Ցուլը ձեզ կողողի նվերներով, հաճոյախոսություններով եւ քաղցրավենիքով: Ցուլերն իրենց կանանց կամ տղամարդկանց առավելագույնս զգայական են վերաբերվում:

Երկվորյակ

Երկվորյակները սեթեւեթող են եւ հետաքրքրասեր, միշտ ցանկանում են ինչ-որ նոր բան իմանալ ձեր մասին: Նրանք նաեւ շատ ռոմանտիկ են: Եթե Երկվորյակը սիրահարվել է ձեզ, պատրաստ եղեք ռոմանտիկ անակնկալների եւ անկեղծ զրույցների:

Խեցգետին

Ռոմանտիկայի առումով Խեցգետինները չափազանց բարդ են: Նրանք խորապես էմոցիոնալ են: Անվտանգությունը հաճախ նրանց կյանքի գլխավոր առաջնահերթությունն է դառնում, եւ երբ Խեցգետինը սիրահարվում է, պաշտպանական պատյանը սկսում է բացվել եւ Խեցգետինն ավելի անկեղծ է դառնում իր սիրելիի հետ:

Առյուծ

Առյուծներն իրենց համակրանքն արտահայտում են նուրբ զրույցներով եւ մեծ ժեստերով: Նրանք իրենց սիրելիներին պարուրում են ուշադրությամբ եւ ջերմությամբ: Առյուծների ուշադրության նշանները դժվար է չնկատել:

Կույս

Բավական բարդ է հասկանալ, որ Կույսը սիրահարված է ձեզ: Կույսերը ձգտում են թաքցնել իրենց զգացմունքները: Նրանք շատ հավատարիմ են, զուգընկերները չպետք է անգամ կասկածեն նրանց հավատարմությանը:

Կշեռք

Կշեռքները շատ ռոմանտիկ են, հետաքրքիր, գրավում են իրենց ընկերակցությամբ: Նրանք չեն ամաչում մարդկանց առջեւ շփվել ձեզ հետ, բռնել ձեր ձեռքը: Կշեռքները պատրաստ են սերենադ երգել իրենց սիրելիի համար եւ նրան նվերներով ողողել:

Կարիճ

Կարիճները Կենդանակերպի նշաններից ամենասեքսուալն ու էմոցիոնալն են: Կարիճները չեն սեթեւեթում, նրանք լուրջ են իրենց մտադրություններում: Նրանք կարող են նաեւ չափազանց խանդոտ լինել:

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ են հասնում նպատակին: Նրանք լավ սիրեկաններ են, կարող են պարծենալ հետաքրքիր պատմություններով: Իրենց գործողություններով եւ խոսքերով Աղեղնավորներն առավելագույնս ազդում են ձեր ուղեղի վրա:

Այծեղջյուր

Այծեղջյուրները հաճախ եւ ուղղակիորեն արտահայտում են իրենց սերն ու ցանկությունը: Աշխատասեր Այծեղջյուրներն անհավանական զբաղված են եւ քիչ ժամանակ են հատկացնում ծանոթություններին ու ռոմանտիկային: Նրանց մեծ մասը, ամեն դեպքում, կարողանում է կտրվել գործերից եւ ամբողջությամբ մխրճվել սիրո եւ հարաբերությունների մեջ: Ի դեպ՝ նրանք շատ սեքսուալ են:

Ջրհոս

Ջրհոսներն ավանդական իմաստով ռոմանտիկ չեն եւ արտասովոր կերպով են արտահայտում իրենց սերը: Նրանք փոխադարձության եւ վստահության կարիք ունեն:

Ձկներ

Ստեղծագործական եւ գեղարվեստական ինքնարտահայտման շնորհիվ Ձկները մեծ սրտով ռոմանտիկներ են: Նրանք հրաշալի հոգի ունեն, խորապես հուզական են վերաբերվում իրենց սիրո առարկային:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here