loading...

«Жить здорово» հայտնի հեռուստաշոուի ոչ պակաս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշևային ուզում են վտարել ռուսական «Առաջին ալիքից»։ Ընդ որում՝ ոչ թե ղեկավարությունն է ուզում, այլ հանդիսատեսը, որն արդեն այդ մասին ստորագրահավաք է նախաձեռնել։

«Собеседник»-ը գրում է, որ համացանցում մեծ տարածում է ստացել «Առաջին ալիքի» հեռուստադիվայի դեմ ստորագրահավաքը: Մալիշևայի ընդդիմախոսները համարում են, որ նա արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Հանրագիրը ստորագրածների շրջանում թղթակիցները նկատել են նաև երգիչ Յուլիանի ստորագրությունը։ «Русский вальс» հիթի կատարողը նույնպես հոգնել է «առաջին ալիքով» Ելենա Վասիլիին տեսնելուց։

«Կյանքը հիասքանչ է, բայց առանց Մալիշևայի ու սպանությունների և բռնության հանդեպ նրա կոչերի,- համարում է Յուլիանը,- Նա վաղուց պետք է բանտում լիներ կամ վեցերորդ հիվանդասենյակում։ Մահացու պատվաստանյութեր, քթի մեջ ու աչքերի վրա կանանց միջադիրներ դնելը, պահպանակների մեջ թեյ լցնելը ․․․ Բայց վերջին եթերը լրիվ մահացու էր․․․ «Շներին պետք է սպանել, և ոչ մի իրավապաշտպան չպետք է խանգարի դրան»,- հնչում է նրա շրթերից «Առաջին ալիքի» եթերում։ Ամեն ինչ ծիծաղելի էր, քանի դեռ նա ասում էր, թե ինչպես է պետք ճիշտ միզել, գդալները ճակատի վրա դնել։ Ու նրա նման հոգեկան հիվանդներն էլ հավանաբար կրկնում էին նրա ասածները։ Բայց հեռուստաեթերում շներին սպանելու կոչեր անելն արդեն բռնության կոչ է»:

Կենդանիների պաշտպանները ամբողջ երկրում արդեն միավորվել են հաղորդավարուհու դեմ։

«Պահանջում ենք փակել «Жить здорово» հաղորդումն ու պահանջում ենք ազատազրկել նրան աշխատանքից»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here