loading...

Մադրիդի «Ռեալ»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն մինչ օրս սիրում է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին, որի հետ մի քանի տարի հանդիպել է։ The Sun պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստն այդ մասին ընկերներին է խոստովանել։

«Նա այն կինն է, ում բաց թողեցի»,-ասել է ֆուտբոլիստն ընկերներին։

Ռոնալդուի ընկերներից մեկի խոսքով՝ մարզիկը զղջում է, որ Շեյքի հետ հարաբերություններն այդպիսի ավարտ են ունեցել և դեռ հետաքրքրվում է նրա կյանքով։ Պորտուգալացու կարծիքով՝ իրենք բաժանվել են, քանի որ սուպերմոդելը երեխա էր ցանկանում ունենալ։ Չնայած ֆուտբոլիստն այժմ 4 երեխա ունի՝ մոդելի հետ հանդիպելու ընթացքում նա իր կարիկերայի մասին էր մտածում։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here