Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր գրառմամբ լուսանկար է հապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարին կից նա հանդես է գալիս առաջարկով:

Դիմելով իր հետևորդ-երկրպագուներին Սարգիս Գրիգորյանը գրել է. «Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը: Բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ` ի նշան բարության, խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի…Եթե համամիտ եք ՏԱՐԱԾԵՔ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանն անդրադարձել էր օրերս, ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությանը:

Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հապարակել, որտեղ նա ասել է. «Երբ ազգը միասնական ա էղել, ապա էդ ուրախության ժամանակ միշտ եղել է մեկն, ով հավեսով հարամել է: Ու գնաց, մի քանի տասնամյակ էլի տխուր, դարդլամիշ շարունակում ենք մաքառել: Զարմանում եմ էդ ոնց ա լինում, որ ազգին սպառնացող վտանգի ժամանակ մի մարդու պես թև-թիկունք ենք լինում, իսկ ուրախության ժամանակ, մենք մեր ձեռքով փչացնում ենք էդ ուրախությունը:

Ազնվությամբ եմ ասում, 2018թ-ի ապրիլի 23-ին ես էնպես էի ուրախացել, ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ, էն էլ տղա: Բա լավ էս չի մեր ուզածը, բա լավ սրանից ավել միաբան էլ երբ ենք լինելու, երբ:

Մարդու տղեն էկավ հաղթեց, ու այլևս ուզենք, թե չուզենք պիտի ընդունենք էդ փաստը: Մի կոտրեք խնդրում եմ, էն երիտասարդ ժպիտները, էն հրճվանքն ու երջանկությունը, որը էս սուրբ ազգին վերջապես դարձրեց մի բռունցք:

Խնդրում եմ, պետք է էլի կխնդրել, ես չեմ ամաչում»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here