Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել: Դերասանը գտնվում է Արցախում:

Սարգիսն իր հրապարակած լուսանկարներից մեկին կից գրել է. «Իմ սիրելի Արցախում»:

Իսկ տեսանյութում Սարգիս Գրիգորյանն ասում է. «Իմ սիրելի Արցախ, ինչքան գեղեցիկ ես դու, ինչքան կանաչ ես դու, ինչքան Սուրբ հող ես դու, ինչքան հպարտ ես դու»:

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանը հանդես էր եկել հատուկ առաջարկով: Այն է՝ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետի ընտրության օրը հանրահավաքին ներկայանալ սպիտակ վերնաշապիկներով: Այս առիթով դերասանն Instagram-ի իր էջում գրել էր. «Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը: Բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ` ի նշան բարության, խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի…Եթե համամիտ եք ՏԱՐԱԾԵՔ»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here