Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին  տեղեկացրին Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք Ս. Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախագահ Սարգսյան,

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա­քաղա­քա­ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցու­թյամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության և հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար:

Մեր ժողովուրդը հերոսական մասնակցություն ցուցաբերեց և մեծ զոհողություններ մատուցեց հանուն հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը: Խորհրդային Միության ժողովուրդների միասնական բռունցքն ազատագրեց Եվրոպան և կոտրեց նացիստական ամբողջատիրության ողնաշարը, որպեսզի այլևս երբեք որևէ ժողովուրդ չստորադասվի և չենթարկվի համակարգված ոչնչացման:

Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով և կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն և խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր և անսասան վահանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը և պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման համար»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here