loading...

«Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա, շատերը կարծում էին, թե ընդհանրապես կկոտրվեմ և երբեք ոտքի չեմ կանգնի, բայց ես գիտեի, որ նորից պետք է բեմ վերադառնամ»,- Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

«Ես շատ երջանիկ մարդ եմ, հոգեկան մեծ բավարարավածություն եմ ստանում իմ ելույթներից, հանդիսատեսի հետ փոխհարաբերությունից: Ինձ համար շատ մեծ նվեր է՝ ունենալ հանդիսատես, որը հարազատ է դառնում, բարեկամ, ընկեր, հանդիսատես, որն այս վերջին տարիներին կիսեց իմ ճակատագրի դժվար ժամանակաշրջանը, իսկ հիմա գալիս է՝ բեմ վերադարձիս առիթով ինձ ողջունելու»,- ասել է դերասանը:

Փետրվարին Վարդան Պետրոսյանը նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» շոուն ներկայացրել է Լոս Անջելեսում, իսկ այս օրերին Բեյրութում էր: Դերասանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան գալ՝ նոր բեմադրությունը ներկայացնելու: «Լոս Անջելեսի ներկայացումներից ապշեցի, որովհետեւ դահլիճը լի էր երիտասարդներով: Նշանակում է՝ փոքր երեխաներն իմ ներկայացումներով են մեծացել, և հիմա եկել էին՝ ողջունելու վերադարձս, ողջունելու, որ ես ոչ միայն չկոտրվեցի, այլև համարձակություն ունեցա վերադառնալ ու խոսել իմ դառն օրերի մասին»,- պատմել է սիրված դերասանը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here