loading...

Կոսմետիկ միջոցների ցանկացած խանութում հսկայական ցուցափեղկ կա՝ մազերի խնամքի գեղամիջոցներով։ Շքեղ փաթեթավորված յուրաքանչյուր սրվակ խոստանում է մազերին փայլ, ծավալ և ամրություն տալ, որոնց հասնել կարելի է նաև տնային պայմաններում։

Ձեզ ենք ներկայացնում մազերի տնային լոսյոնների 4 բաղադրատոմս, որոնք տարածված են գնչուների մոտ։ Իսկ որտե՞ղ եք տեսել թխահեր գեղեցկուհիներ՝ առանց շքեղ մազերի։ Բոլոր միջոցները բնական մթերքներից են, որոնք կան ցանկացած խոհանոցում, այնպես որ, դրանք ձեր մազերին փորձարկելը դժվար չի լինի։

Տնային լոսյոններ մազերի համար

1. Մեղրով

Ձուն խառնեք 1 ճաշի գդալ արևածաղկի կամ ձիթապտղի յուղին։ Խառնուրդը քսեք մազերին, գլուխը փաթաթեք սրբիչով և տաքացրեք ֆենով (եթե տվյալ պահին ֆեն չկա, կարելի է գոլորշի օգտագործել)։ 15 րոպեից դիմակը պետք է լվանալ տաք ջրով և շամպունով։

2. Կոնյակով

Մի ձվի դեղնուցը հարեք 2 ճ/գ կոնյակով և զանգվածը ասեք գլխի մաշկին։ 15 րոպեից լվացեք երիցուկի եփուկով։

3. Գնչուական
Կտրտեք մաքրած սոխը և ավելացրեք կես բաժակ ռոմ կամ կոնյակ։ Մեկ օրից քամեք և դրանով ամեն օր տրորեք գլխի մաշկը։ Հոտը տհաճ է, բայց այս միջոցը կօգնի խուսափել անգամ սրընթաց ճաղատացումից։

4. Ձվով

Լավ խառնեք 2 ձվի դեղնուցն ու 1 բաժակ գոլ ջուրը։ Խառնուրդը քսեք մազերին և թողեք 1 ժամ։ Մազերը լվացեք առանց շամպունի։

Խնամված մազերը շքեղ տեսք են տալիս ձեր ամբողջ կերպարին՝ անկախ նրանից՝ կա՞րճ են ձեր մազերը, թե՞ առյուծի բաշ են։ Զինվեք այս տնային միջոցներով և ձեզ համար փոքրիկ սպա-սրահ սարքեք հենց լոգարանում։ Դա շատ լավ միջոց է սթրեսից ազատվելու և հոգնածությունը թոթափելու համար։

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here