loading...

Սոցցանցերից հրաժարվելը մարդու օրգանիզմում նվազեցնում Է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Դա հետևում Է այն հետազոտությունից, որը հրապարակվել Է Journal of Social Psychology հանդեսում: Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի մասնագետները որոշել են ուսումնասիրել Facebook սոցիալական ցանցից կարճատև հանգստանալու հետևանքները: Նրանք ընտրել են 138 մարդու, որոնցից 60-ը պետք Է հրաժարվեին ցանցում շփվելուց:

Մնացածները կարող Էին սովորականի պես նստել Facebook-ում: Բոլորից թքի նմուշներ են վերցրել և հարցում արել կյանքից բավարարվածության, սթրեսի մակարդակի, տրամադրության և մենակության զգացողության մասին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդամենը հինգ օրով Facebook-ից դուրս գալը բավական Է, որպեսզի նվազի սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Հսկողության տակ գտնվող այն խմբի մոտ, որը չԷր հրաժարվել Facebook-ից, դա չի դիտվել»,-ասել Է Քվինսլենդի համալսարանի Հոգեբանության դպրոցի ավագ դասախոս և հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Վանմանը:

Չնայած այն բանին, որ հորմոնների մակարդակով ուսումնասիրվողների մոտ վիճակը փոխվել Էր, գիտափորձից հետո սթրեսի մակարդակի նրանց սեփական գնահատումները չԷին փոխվել: Նաև շատերն իրենց կյանքից պակաս բավարարված Էին իրենց զգում և երջանիկ Էին կրկին սոցիալական ցանց վերադառնալու համար: «Մենք խոսեցինք ու հասկացանք, թե ինչ Է տեղի ունենում նրանց և նրանց ընկերների հետ: Ամեն անգամ, երբ ես դուրս Էի գալիս Facebook-ից, թեթևության վայրկենական զգացողություն Էի ունենում, որը տևում Էր մի քանի օր: Բայց դրանից հետո ես սկսում Էի զգալ, որ ինչ-որ բան բաց եմ թողնում, ինչպես բաց թողած օգուտի սինդրոմը (հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու կպչուն վախ), և ես ստիպված Էի լինում վերադառնալ: Եվ շրջափուլը վերստին սկսվում Է»,-անկեղծացել Է Վանմանը:

Սակայն, նրա կարծիքով, չարժե հապճեպ եզրակացություններ անել: Դա կապված Է նրա հետ, որ նման փոքրիկ գիտափորձը պատկերացում չի տալիս այն բանի մասին, թե կոնկրետ որքան ժամանակ Է հարկավոր կորտիզոլի մակարդակը նվազեցնելու համար, և այն կրկին չի ավելանա արդյոք, եթե մարդը երկար ժամանակ չվերադառնա սոցցանց: Նաև Վանմանը կարծիք Է հայտնել, որ յուրաքանչյուր սոցցանցի համար նման Էքսպերիմենտների արդյունքները տարբեր կլինեն: Հետագայում հոգեբանները պլանավորում են անցկացնել ավելի ընդգրկուն ուսումնասիրություն՝ ազդեցությունները քննելու երկար ժամանակի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here