Հաճախակի գլխացավերը դեղահաբերով  բուժելը միշտ չէ, որ անհետևանք է մնում: Նույնիսկ ամենալավ դեղահաբը  կողմնակի ազդեցություն  է ունենում օրգանիզմի  վրա:

Անալգետիկներն, օրինակ,  բավականին արագ են անցկացնում գլխացավը, սակայն բացասաբար են ազդում առողջության վրա: Այդ պատճառով էլ խրոնիկ գլխացավերից բողոքողներին խորհուրդ է տրվում  օգտվել բնական միջոցներից:

Գլխացավն անցկացնելու ամենաարդյունավետ մեթոդներից է, օրինակ, սոխը: Քանի որ այն հում վիճակում ոչ բոլորն են կարողանում ուտել, ապա խորհուրդ է տրվում ամենօրյա սննդակարգում պարզապես ավելացնել սոխի քանակը: Գլխացավն անցկացնելու հիանալի տարբերակ է նաև աղացած սոխից պատրաստված թուրմը:

Սոխը   հանգստացնող և արյան շրջանառությունը կարգավորող հատկություն ունի,    ինչն էլ իր հերթին նպաստում է ցավի անցկացմանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here