Ավստրալացի գիտնականները եկել են եզրակացության, որ ոչ բոլոր սպորտաձևերն են միանման օգտակար մարդու առողջության համար: 1994-2008թթ ընկած ժամանակահատվածում նրանք իրականացրել են 11 հետազոտություն, որոնց մասնակցել է շուրջ 80 հազար կամավոր:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են ֆուտբոլը, վազքը, ծանր աթլետիկան և այլն, որևէ կերպ չեն ազդում կյանքի տևողության վրա: Մինչդեռ գնդաթիով խաղերը (բադմինթոն, թենիս և սկվոշ) նվազեցնում են ցանկացած պատճառով վաղաժամ մահվան հավանականությունը ՝ մոտ 47%-ով: Իսկ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը նվազում է 56%-ով:

Բացի այդ, օգտակար են ճանաչվել նաև լողը, աերոբիկան և հեծանվասպորտը, որոնք վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցնում են համապատասխանաբար 28%, 27% և 15%-ով:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here