loading...

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 6-ից կմեկնարկի Stand up–ի երրորդ եթերաշրջանը։ Այս անգամ նախագծի կազմում փոփոխություններ չեն եղել։ Հեռուստադիտողներին կշարունակեն ներկայանալ Աղաս Մանուկյանը, Գուրգեն Հակոբյանը, Մաշա Մուրադյանը, Արտուշ Գևորգյանը, Շաֆի Ալ Կապրիոն, Գրիշա Օհանյանը, Հայկ Մկրտչյանը և Սևը։ Ստեղծագործական թիմը խոստանում է նորովի ներկայանալ լսարանին։ Tert.am Life-ը եղել է քոմեդի շոուի նկարահանման հրապարակում և ներկայացնում է նոր եթերաշրջանի մանրամասները։

«Ստեթենդափերների հիմնական կազմում փոփոխություններ չկան, կլինեն զուտ ներժանրային փոփոխություններ, կլինեն համարներ, որոնք դասական «սթենդափային» չեն, սակայն մնում են այս ձևաչափում։ Կլինեն նաև նոր մարդիկ, ովքեր իրենց ուժերը կփորձեն «Բաց միկրոֆոն» ժանրում։ Այն ցույց կտա, թե ինչքանով կհամալրվի մեր կազմը։ Արդեն կան մարդիկ, ովքեր դիմել են մեզ ներկայանալու համար»,– ասաց նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը և հավելեց, որ նոր եթերաշրջանում թեմատիկ ուղղվածություններ չեն լինի։ Stand up–ի թեմա կարող է դառնալ ցանկացած երևույթ, որը կլինի հետաքրքիր և ակտուալ։

«Ուրախ եմ, որ Ucom-ի հեռուստադիտողները, սովորության համաձայն, առաջինը կտեսնեն Stand Up-ի նոր եթերաշրջանը։ Սիրված ստենդափերների սպասված մենախոսություններն եթերից օր առաջ ու ցանկացած պահի կարելի է դիտել «Տեսավարձույթ» բաժնում», — նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ա, էդ ո՞վ են դրանք», «Ա, ընչի՞ համար» արտահայտություններով հայտնի դարձած Աղասը նշեց, որ եթերաշրջան առ եթերաշրջան թեմաների ընտրությունը փոքր–ինչ բարդանում է, սակայն փորձում են ձեռքը զարկերակին պահել։ «Ժամանակին համընթաց քայլելն ու հանդիսատեսին բավարարելը ծանր աշխատանք է պահանջում, սակայն մեր չափով փորձում եnք գտնել այդ թեմաները։ Կան թեմաներ, որոնք իրական պատմությունների վրա են հիմնված, կան թեմաներ, որոնք ինչ–որ իրավիճակներից ենք ստանում։ Ես փորձում եմ ինձ շրջապատող մարդկանցից էլ թեմաներ որսալ»,– պատմեց նա։

Նախագծի հիմնական կազմի միակ աղջիկը` Մաշան, նոր եթերաշրջանում չի պատմի տղաների հետ իր հարաբերությունների, զավեշտալի իրավիճակների մասին։ «Այս եթերաշրջանում ավելի շատ առանձին կխոսեմ աղջիկների և տղամարդկանց տեսակների մասին։ Կանդրադառնամ նաև այլ երևույթների, որոնք կնկատեմ ու հետաքրքիր կթվան ինձ։ Այս հարցում մեզ շատ է օգնում մեր պրոդյուսերը` Սարգիս Մնոյանը, ում շատ եմ վստահում։ Առհասարակ, ընդունում եմ բոլորի խորհուրդները, սակայն պարոն Մնոյանի կարծիքն ամենակարևորն է»,– ասաց նա։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here