Հարութ Փամբուկչյանի երկրպագուների համար անցած տարվա մայիսն առանձնահատուկ էր: Տեւական դադարից հետո երգիչը երկրպագուներին ներկայացավ երեւանյան մեծ մենահամերգով: Նախորդ տարվա մայիսի 20-ին կայացած մենահամերգի ընթացքում Ձախ Հարութը հայ հանդիսատեսին ներկայացավ սիրված երգերով ու նոր զուգերգներով, որոնցից մեկը հայտնի «Տարիներ» երգի կատարումն էր Քրիստինե Պեպելյանի հետ:

Այսօր երգիչների զուգերգը հրապարակվել է Հարութ Փամբուկչյանի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ամերկահայերից մի քանիսը հրաժարվել էին լսել Ձախ Հարութի կատարումը՝ նրա ելույթի ընթացքում բեմին շրջվելով: Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Հարութ Փամբուկչյանի ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Սակայն նրա պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հերքել է տարածված լուրերն ու հայտնել, որ երգիչն իրեն հրաշալի է զգում, իսկ տարածված խոսակցություններին երգիչն ու պրոդյուսերը հումորով են վերաբերվել:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here