«Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվորեն չի մասնակցում ներքաղաքական պրոցեսներին. անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք կուսակցությունը խաղից դուրս է, զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առաջին քաղաքական կազմակերպությունը, որ սատարեց այս շարժմանը, «Օրինաց երկիրն» էր, որը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նաև հավելեց, որ կուսակցության անդամները շարժմանը մասնակցել են, ակտիվիստներից 12-ը ձերբակալվել են, 2-ը՝ վիրավորվել բախումների հետևանքով: «Ամեն ինչ ի ցույց դնելով չի, քիթ խոթելու անհրաժեշտություն չկար, սատարել ենք, աջակցել ենք»,- նշեց Բաղդասարյանը: Նա հավաստիացրեց, որ քաղաքական տարաձայնություններ չկան իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցության հարաբերական դադարը տեղի է ունեցել 2017-ի կեղծված ընտրություններից հետո, որով Հայաստանում քաղաքական դաշտը ոչնչացվեց:

«Մի ամիս առաջ ապրում էինք այլՀայաստանում, հիմա այլ. դրանից շահում է ժողովուրդը»,- նշեց Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ հեղափոխությունն իր հանգրվանին կարող է հասնել միայն արտահերթ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով:

«Օրինաց երկրի» ղեկավարի դիտարկմամբ՝ կա հակահեղափոխության վտանգ և պետք է հեղափոխությունը տանել մինչև վերջ, ամեն ինչ անել, որ հակահեղափոխությունը չգրոհի:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here