loading...

Աշխարհը լի է տեսողական խաբկանքներով, և ահա այդպիսի մի քանի խաբկանք էլ այսօր կներկայացնենք ձեզ։

Այս երևույթն անվանում են «Թրոքսլերյան անհետացում»՝ ի պատիվ այն հայտնաբերող շվեյցարացի բժիշկ Փոլ Թրոքսլերի։ 1804 թվականին գիտնականը հայտնաբերեց, որ մարդու ուղեղը դադարում է ուշադրություն դարձնել այն տեսարաններին, որոնք չեն փոխվում։

Նույն բանն է տեղի ունենում գուլպաների հետ․ երբ առավոտյան նոր ենք հագնում, մարմնի վրա զգում ենք դրանց առկայությունը, սակայն օրվա ընթացքում մոռանում ենք և չենք էլ զգում, որ գուլպաներ ենք կրում։ Այս դեպքում էլ ուղեղը կրկին դադարում է ուշադրություն դարձնել անփոփոխ վիճակին։

Ահա մի քանի տարբերակ ևս։ Ընդամենն անհրաժեշտ է ուշադիր նայել նկարի կենտրոնում գտնվող սև նշանին, և կարճ ժամանակ անց գույները կանհետանան։ Մարդկային ուղեղը բացահայտելու մեծ տեղ ունի, իսկ սա ուղեղի հետաքրքիր հատկություններից միայն մեկն է։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here