Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը 92 տարեկան հասակում հիասքանչ տեսք ունի:

Թագուհին ակտիվ կյանքի սիրահար է և նույնիսկ ձիավարժությամբ է զբաղվում: Կինն իրեն կարող է թույլ տալ ցանկացած սննդի ներկրում, սակայն հետաքրքիր է, թե  ինչի՞ն է նախապատվությունը տալիս:

Եթե ինչ-որ մեկը մտածել է կանաչ հյութերի և էսպրեսոյի մասին, կարող ենք վստահաբար ասել, որ սրանք նրա ճաշացանկում չկան: Որքան թեթև և հեշտ լինի դիետան, այնքան ավելի լավ տեսք կունենա թագուհին:

Եղիսաբեթ II-ը նախընտրում է ձուկը բանջարեղենի հետ, եփած կամ էլ շամփուրով պատրաստված: Նա շատ կազմակերպված է: Նրա ճաշացանկում կարող էր լիներ այն ամենը, ինչ ձեր մտքով անցնում է, սակայն կազմակերպվածությունը և զսպվածությունն օգնում են կնոջը պահպանել դիետան և հիասքանչ տեսք ունենալ:

Թագուհին այդքան էլ չի անհանգստանում իր սննդակարգի համար: Այն, ինչի մասին նա անհանգստանում է, ձիերն ու շներն են: Մի անգամ նույնիսկ խոհարարը ցանկացել է իմանալ՝ չի ցանկանում արդյոք թագավորական ընտանիքը փոխել խոհանոցի սպասքը, իսկ պատասխանը հետևյալն էր, որ այդ գումարն ավելի լավ է ծախսել շների և ձիերի վրա:

Սակայն ակնհայտ է, որ յուրաքանչյուրս ունենք թուլություններ: Թագուհու համար այդ թուլությունը քաղցրեղենն է: Եղիսաբեթ II-ը նախապատվություն է տալիս սև շոկոլադին: Նա երբեք չի սիրել սպիտակ կամ էլ կաթնային շոկոլադ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here