loading...

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական ծրջանում գողություն են կատարել դերասան Ռաֆայել Երանոսյանի Volkswagen Jetta ավտոմեքենայից՝ վերջինիս պատճառելով շուրջ 70 հազար դրամի վնաս:

«Առավոտյան հարևաններս ձայն տվեցին, թե, կարծես, մեքենայիցդ գողություն են արել: Դուրս եկա, տեսա մեքենայիս ապակին են ջարդել, այնեղ գտնվող ակնոցս են ջարդել, 2-3 հազար դրամի չափով կոպեկներ ունեի, տարել են, ու էլ ոչինչ չգտնելով՝ մնացած ամեն ինչ թափրտել: Ավտոմեքենայիս մեջ թանկարժեք կոստյումներ ունեի, երեկ հավանաբար սիրտս կանխազգում էր, որ նման բան կարող էր լինել, տուն էի տարել, լավ էր: Էս գարնան օրով կանանց մեկամսյակի ծախսերից դեռ չպրծած, նոր ծախսի տակ ընկա», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Սա արդեն երկրորդ գողությունն է Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենայից: Տուժողը նախորդ անգամ գողության մասին ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել, սակայն այս անգամ նախընտրեց չլռել:

Հարցին, արդյոք որևէ մեկին կասկածում է այս գողության մեջ, երբեք ու ոչ մի պահի հումորի զգացումը չկորցնող դերասանը պատասխանեց.

«Անդոյին (նկատի ունի դերասան Անդրանիկ Հարությունյանին, հեղ.) եմ կասկածում, հիմնական կասկածներս նրան են ուղղված, քանի որ իրենք ավտոմեքենաներ սարքելու «BOX»-եր ունեն, ու այդպես են անում, որ իրենց ընտանիքն իմ հաշվին ապրի: Այսօր պիտի տանեմ 70 հազար դրամ տամ իրենց, որ մեքենաս սարքեն: Ուրիշ տեղ որ տանեմ, հաստատ Անդոն կնեղանա: Ու ընդհանրապես, իմ կյանքում ինչքան վատ բան է լինում, այդ ամենի պատճառն Անդոն է: Ես իրեն ասել եմ՝ Աստված մի օր քթերիցդ բերելու ա, ուղղակի տնաշենի քիթն էնքան մեծ ա՝ չի ստացվում: Ես դրան փակել եմ տալու (ծիծաղում է, հեղ)… Իսկ իրականում, այդ 3 հազար դրամին տղերքը երևի մի տեղ նստած խմում են: Չի բացառվում, որ հենց իմ կենացն են խմում ու մի քիչ էլ գլուխ գովում՝ «արա, էն Ռաֆոյի ավտոյի պատուհանը ջարդել ենք, ոչինչ, մի անգամ էլ մենք ջարդենք»: Բայց դե մեկ է՝ ես իրենց գտնելու եմ»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here