Վաղը «Իմ քայլը» նախաձեռնությունը Երևանում հանրահավաք չի անի, Հանրապետության հրապարակից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Որոշել ենք, որ վաղը ժամը 18-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում։ Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանան, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here