loading...

Երևի բոլոր կանանց էլ հետաքրքրում է, թե ինչպիսի՞ կանայք են տղամարդկանց դուր գալիս։ Չնայած առաջնայինը երևի թե արտաքին ու ներքին տվյալներն են, սակայն տարիքը ևս շատ կարևոր դեր ունի տղամարդու կողմից կնոջ ընտրության հարցում։

Վերջերս ԱՄՆ-ում արված հարցումները վերջապես գտել են այն հարցի պատասխանը, թե որ տարիքի կանանց են տղամարդիկ նախընտրում։

Հարցմանը մասնակցած 2000-ից ավելի տղամարդկանց տված պատասխանները հաշվի առնելով՝ մասնագետներն ամփոփել են արդյունքներն ու հրապարակել։ Պարզվում է՝ տղամարդկանց կարծիքով կանայք առավել գայթակղիչ են 29-32 տարեկան հասակում։ «Այդ ժամանակ նրանք ավելի հասուն են, ինքնահաստատված, ու հենց դա էլ նրանց մեծ գրավչություն է հաղորդում»,- ասել է հարցվածներից մեկը։ Այս կարծիքին մոտ կարծիքներ են արտահայտել շատ այլ տղամարդիկ ևս։

Բացի այդ՝ հարցման համաձայն՝ կանայք սկսում են քիչ-քիչ ծերանալ 41 տարեկան հասակում, իսկ դադարում են սեքսուալ լինելուց 53 տարեկանում։ Ուշադրություն, տղամարդկանց մեծամասնության կարծիքով կանայք համարվում են ծեր 55 տարեկան հասակում։

Իրականում պետք չէ խուճապի մատնվել անգամ եթե դուք 40, 50 կամ, օրինակ, 60 տարեկան եք։ Սրանք ընդամենը հարցման արդյունքներն են, մինչդեռ ամենակարևորը ներքին տարիքն է, այսինքն՝ այն տարիքը, որում դուք զգում եք ձեզ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here